|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Դուք հայտարարում եք, որ էլեկտրական շարժիչով մեքենաների քվոտան կա՝ 15 հազարի մասին է խսքը, որի շրջանակներում չեն վճարելու մաքսատուրք»,-ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Գևորգ Պապոյանին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նա հետաքրքրվեց, թե երկու տարվա արտադրության պահանջը տարածվում է այդ քվոտայի վրա, թե ոչ։
Պապոյանը մինչ այդ հայտնեց, որ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը քաղաքացինեչը կարող են ներմուծել երկու տարվա արտադրությունից էլ հին 2019- 23 թթ-ի արտադրության էլեկտրամոբիլները, եթե արդեն պատվիրել են և դրանք ճանապարհին են և այն բարի կամքի դրսևորում է կառավարության կողմից։
Թադևոս Ավետիսյանը հետաքրքրվեց, թե մինչև փետրվարի 1-ը սահմանը հատելուն է վերաբերում թե մաքսազերծման ներկայացնելուն։
Էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, թե իր սոցիալական ցանցերի իր միկրոբլոկներում իրազեկում է տարածել, որոնք միասին 420 հազարից ավել դիտում կա։
«Ձեր էջում ձեր ասածը և օրենքը, որ Աժ-ն է ընդունում և նախագահը վավերացնում է դեռևս մի փոքր իրարից տարբեր են»,-ասաց Թադևոս Ավետիսյանը և առաջարկեց որ արտոնությունը հունվարի 31-ից երկարաձգվի մինչև մարտի 1՝ հիմք ընդունելով օրենքի ընդունման օրից 3 ամիս հաշվարկը։
Մանրամասն՝ տեսանյութում։