|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
««Դելիմիտիացիան» որպես ստախոս անհայրենիքների վերջին հանգրվան
Հայաստանի ներկայիս իրավիճակում հայ-ադրբեջանական «խաղաղության» գործընթացը լի է բազմաթիվ վտանգներով եւ սպառպալիքներով, որոնց թվում է նաեւ իշխանական ռեժիմի կողմից դելիմիտացիայի անվան տակ անկլավների եւ Ադրբեջանի կողմից զավթված մեր երկրի ինքնիշխան տարածքների փաստացի լեգիտիմացման հարցը։
Ռեժիմի ներկայացուցիչները Փաշինյանի քավորությամբ վարժեցրած թութակի պես կրկնում են, թե իբր այդ երկու խնդիրները պետք է լուծվեն սահմանազատման եւ սահմանագծման արդյունքում, ինչը հրեշավոր սուտ է։
Դելիմիտացիան որեւէ կերպ չի կարող վերաբերելի լուծում լինել այսպես կոչված անկլավների եւ թշնամու կողմից օկուպացված տարածքների ճակատագիրը որոշելու համար։
Ահա թե ինչու։
Միջազգային պրակտիկան ( նույն ԵԱՀԿ մոտեցումները ) վկայում են, որ անկլավների հարցը կարող է լուծվել փոխադարձ համաձայնությամբ փոխանակման միջոցով, ինչն իր կարեւորությամբ առանձին, դելիմիտացիայի հետ կապ չունեցող խնդիր է, որ հայկական կողմը պետք է հետապնդեր:
Ադրբեջանի հետ փաստացի գոյություն ունեցող դեանկլավիզացիան պետք է հստակ ամրագրվեր համապատասխան փաստաթղթում, հատկապես՝ հաշվի առնելով հարցի ռազմավարական հնչեղությունը։
Ինչ վերաբերում է մեր ինքնիշխան տարածքների դեօկուպացիային, ապա դա սահմանազատման հետ կապելը պարզապես զավեշտալի է, քանզի դելիմիտացիայի առարկա կարող են լինել միայն ՎԻՃԵԼԻ տարածքները, այնինչ այսօր օկուպացված հայկական հողերի ճնշող մեծամասնությունը հեռու է այդ կարգավիճակից։
Անշուշտ, այսքանը հասկանիւմ են թե Ադրբեջանում, թե Նիկոլի կաբինետում։
Սակայն գործող ռեժիմը սրանց օրոք վերահաս եւ անխուսափելի դարձող զիջումները «սղացնելու» համար գերադասում է ստել եւ մոլորեցնել սեփական ժողովրդին։
Իրականում ոչ «անկլավները», ոչ էլ դեօկուպացիան կապ չունեն «էշ մի սատկիր՝ գարուն կգա» լոգիկայով իրականացվելիք դելիմիտացիայի հետ»։