կարևոր
1270 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-12 23:45
Քաղաքական

Եթե պոռթկումները չի կարողանում պահել, կարող է էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Եթե պոռթկումները չի կարողանում պահել, կարող է էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ. Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հրապարակավ նենգափոխել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ մարդկանց հետ շփվելը հաճելի է, բայց ծանր է հերթական անգամ նախընտրական քարոզարշավի ամբողջ բեռը վերցնելը:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում ասել է. «Ախր այդ հայտարարության տեսագրություններն էլ կան, դա տեղի է ունեցել ուղիղ եթերում: Նախագահն ասել է, որ դժվար է նախընտրական թոհուբոհի միջով անցնելը, հատուկ շեշտել է, որ իրեն հաճելի է մարդկանց հետ շփվելը: Այդ մարդը կա՛մ արդեն որոշել է ուղիղ եթերում տեսագրված բաներն էլ խեղաթյուրի, կա՛մ մնացել է իր հիմնարկի արտադրած ֆեյք լուրերի միակ սպառողը, կամ տասնյակ սպառողներից մեկը: Իրոք, չգիտեմ՝ ինչ ասել, շատ տհաճ տեսարան է, երբ ՀՀ դե յուրե ղեկավարը ԱԺ ամբիոնից իրեն այդպես է պահում: Ես իրեն հաստատ «արա»-ով չեմ պատասխանի, որովհետև «արա»-ով ինչ-որ մեկին դիմելու համար առնվազն մի պայման պետք է դիմացինդ բավարարի, իսկ ըստ իս՝ ինքը դրան չի բավարարում: Իսկ ընդհանուր առմամբ, մարդասիրաբար խորհուրդ եմ տալիս. եթե իրոք նյարդայնանում է, պոռթկումները չի կարողանում պահել, կարող է, օրինակ, էն «պուլտով շունը» առավոտները տանել, այգում ման տալ, ասում են՝ նյարդերը հանգստացնում է»,- ասել է Միկոյանը: