Փոխարժեքներ
19 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Այսօր լրանում է Արցախյան վերջին պատերազմի երկրորդ տարելիցը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի վրա։ Հարձակմանը նախորդել էր Արցախի 9-ամսյա շրջափակումը։
Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 244 մարդ, որից 11-ը` քաղաքացիական անձինք: Այս պահի դրությամբ 11 անձ համարվում է անհայտ կորած:
Կրակը դադարեց միայն սեպտեմբերի 20-ին, երբ Արցախի իշխանություններն ընդունեցին զենքերը վայր դնելու Բաքվի առաջարկը, որը փոխանցվել էր Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելության միջոցով։
24-ժամյա ռազմական գործողությունից ու Արցախը լուծարելու մասին հայտարարությունից հետո ավելի քան 120 հազար արցախցի բռնեց գաղթի ճանապարհը դեպի Հայաստան։
Այդ օրերի ընթացքում Ադրբեջանը ապօրինի ձերբակալեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, այդ թվում՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին, նախկին երեք նախագահներին, ովքեր 15 մյուս գերիների հետ բանտարկված են Բաքվում։ Մինչ օրս ընթանում է նրանց դատավարությունը։
Սեպտեմբերի 25-ին պայթեց Ստեփանակերտի բենզինի պահեստը։ Պայթյունից զոհվեց 219 մարդ, վիրավորվեց՝ 290-ից ավելին։ 22 մարդ մինչ օրս համարվում է անհետ կորած։
Արցախի ԱԺ որոշումով՝ սեպտեմբերի 19-ը հայտարարվել է Բռնի տեղահանության և պահանջատիրության օր։
Համապատասխան փոփոխություն է մտցվել «Տոն և հիշատակի օրերի մասին» ԱՀ օրենքում: