Փոխարժեքներ
16 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.12 |
EUR | ⚊ | € 452.35 |
RUB | ⚊ | ₽ 4.6276 |
GBP | ⚊ | £ 522.04 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Այսօր Հակակոռուպցիոն դատարանում ընթանում էրՎարդան Ղուկասյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է 1999-ից 2012 թվականներին Գյումրիի քաղաքապետ եղած ժամանակ հողամասեր ապօրինի օտարելու համար։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ, որոշեց վերացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը ու նրա նկատմամբ 5 մլն դրամ գրավ կիրառեց:
Դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում, Գյումրու քաղաքապետն անդրադարձավ ՔՊ-ականներին, ասաց՝ ՔՊ-ն խայտառակում է Նիկոլ Փաշինյանին. «Իր թիմը իրեն խայտառակում է : Եթե ինքը նստած տեղը խորհրդակցության ժամանակ… էն տղու անունն ի՞նչ էր՝ էն չաղ, մեծ գլխովը՝ ուղարկում է նարկոդիսպանսեր, որ ասում են նարկոման է: Ասում են՝ նույնիսկ «պառնոյ» է գնացել, թռել է, տակը ջուր չի եղել, ընկել՝ ոտքն է ջարդել: Հիմա դրան բան ասե՞մ»: