|
Փոխարժեքներ
30 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 419.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7315 |
| GBP | ⚊ | £ 486.76 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
Թովմաս ուրարակիր Առաքելյանը գրում է․
«Երկու զուգահեռ իրականություն. մի կողմում թուրքը պաշտոնապես հաստատում է, որ Անիի Մայր Տաճարը վերածում է մզկիթի, իսկ մյուս կողմում հայը (!?) Արարատ լեռան պատկերը հանում է ՀՀ մուտքի անձնագրային կնիքի վրայից:
Թշնամանքի ու դավաճանության արանքում ճզմվելով՝ մեր սրտերը գոռում են. «Տե՜ր, ողորմյա»: Այս խաղաղությունից արյան հոտ է գալիս:
Սիրելինե՛ր, «Վերև» ուխտագնացությունների ծրագիրը հրավիրում է յուրաքանչյուրիդ զերծ մնալ Հայրենիքը «պատմականի» և «իրականի» բաժանելու կեղծ մտայնությունից: Հայրենիքը մեկն է, իսկ մենք ընտրում ենք՝ լինե՞լ, թե՞ չլինել նրան հավատարիմ:
Դեպի Էրգիր մեր հաջորդ ուխտագնացությունը հոկտեմբերի 17-19-ն է լինելու (ուրբաթ-կիրակի): Միասին կլինենք Անիում, Կարսում, Վանում, Բայազետում ու Մուշում՝ դասեր քաղելով անցյալից հանուն Հայոց գալիք Հաղթանակի»: