|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մենք նոր աղանդի ստեղծում ենք տեսնում։ Այս մասին Մայր Աթոռի հետ բակում ասել է Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Նա մեջբերեց Պողոս առաքյալի խոսքերը, որ ասում է, թե համայնքում լավ է, որ լինեն պառակտումներ, «քանզի պիտի լինեն պատակտումներ որ ձեր միջի ընտիրը երևա»։
«Պիտի լինեն պատակտումներ, որ ամենամանիպուլյատիվ, ամենահակաքրիստոնեական տրամադրված, ամենաքաղաքական, էս դեպքում կուսակցական շահեր հետապնդող մարդիկ իրենց կուսակցական հարցերը վերցնեն ու գնա մեր միջից, չպառակտեն մեր համայնքն ու ընտանիքը։ Այն մարդիկ, որոնց աշխարհայացքը, աշխարընկալումը, քրիստոնեկան ապրումը մեզ հետ նույնական չեն, այս տաճարում մեր պատարագներին այլևս ներկա չեն գտնվի ու իրենք իրենց ոտքով կգնան»։
Նա նշեց, որ իրենք չեն կարող երկար մնալ Հովհաննավանքից և ուշ թե շուտ հեռանալու են։
«Մի աղանդ ավելի, մեկը՝ պակաս․ աղանդները մշտապես աճել են Հայաստանում, բայց ինչպես աճել, այնպես էլ անցել-գնացել են։ Կանցնի որոշ ժամանակ, և նրանք կլքեն Հովհաննավանքը»։