Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Սեպտեմբերի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց սեպտեմբերի 4-7-ը Մայր Աթոռում անցկացվող «Ապրելով Հավատամքն այսօր. Նիկիայի առաջին տիեզերաժողովի 1700-ամյակի հիշատակում» խորագրով միջեկեղեցական համաժողովին մասնակցող Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Իր խոսքում Նորին Սրբությունը կարևորեց միջեկեղեցական այս հավաքի անցկացումը, ինչը հնարավորություն է ընձեռում քննարկելու Եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները, սերտացնելու միմյանց միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու եղբայրության ոգու ամրապնդման ուղղությամբ։
Հայոց Հովվապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Հայոց Եկեղեցու և Քույր Եկեղեցիների, հարանվանությունների ու միջեկեղեցական տարբեր կառույցների միջև առկա են ջերմ փոխհարաբերություններ։
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց նաև Եկեղեցիների պետերին ու հոգևոր առաջնորդներին դժվարին ժամանակներում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության ու զորակցության համար։
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց նաև միջեկեղեցական հարաբերություններին առնչվող ներկաների հարցերին։