|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածած հաղորդագրության համաձայն բարձրացվել են պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձերը: Այսպես, գիտությունների թեկնածու-դոցենտի աշխատավարձը դարձել է 432․400 դրամ:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Պոլիտեխնիկի հարևան բուհում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, գիտությունների թեկնածու-դոցենտը ստանում շուրջ 2,3 անգամ քիչ՝ 191․000 դրամ աշխատավարձ: Պրոֆեսորի աշխատավարձը պոլիտեխնիկում կլինի 612 000 դրամ, իսկ ագրարայինում` 245 000 դրամ կամ 2,5 անգամ պակաս:
Ընդ որում պոլիտեխնիկական համալսարանում 1 հաստիքի ուսումնական միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 720 ժամ, իսկ ագրարայինում՝ 850 ժամ կամ 1,2 անգամ ավել:
Ստացվում է, որ իրական կյանքում ագրարայինի պրոֆեսորը ստանում է 3 անգամ պակաս աշխատավարձ, քան պոլիտեխնիկինը:
Ագրարայինում մյուս խնդիրն էլ այն է, որ դասախոսների զգալի մասն աշխատում է ոչ լրիվ դրույքով կամ ժամավճարային հիմունքներով:
Ի դեպ, ագրարային համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի վերջին բարձրացումն իրականացվել է 2019 թվականին: