կարևոր
3241 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-22 11:03
Քաղաքական

ՔՊ-ականը տարածում է տեսանյութ, որը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլ նաև պարունակում է ակնհայտ կեղծիք՝ խեղաթյուրելով իրական փաստերը․ Մհեր Մելքոնյան

ՔՊ-ականը տարածում է տեսանյութ, որը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլ նաև պարունակում է ակնհայտ կեղծիք՝ խեղաթյուրելով իրական փաստերը․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրում է․

«ՔՊ-ականների համար կեղծիքը վաղուց դադարել է լինել վրիպում։ Այն դարձել է ամենօրյա գործիք, համակարգված մեթոդ և ի վերջո՝ քաղաքական աշխատանքի ոճ։

Օրերս հերթական անգամ ականատես եղանք, թե ինչպես ԱԺ-ի ՔՊ-ական խմբակցության անդամ Արուսյակ Մանավազյանը, հուզառատ մի գրառումով, փորձել է փաթեթավորել բացահայտ սուտն ու խաբեությունը և մատուցել այն որպես «մտահոգություն» ժողովրդի մասին։

Թե բա նախկինները՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ բռնաճնշումների են ենթարկել և «քցել» աշխատավոր և արարող քաղաքացուն։

Իբր թե, նրանք չեն վճարել Շիրակի մարզում հաշվառված «Միրոյան տուֆ» ՍՊԸ-ին՝ մատակարարված քարի դիմաց։

Պետք է նշեմ, որ տիկին Մանավազյանի էջում տեղադրված տեսանյութը ոչ միայն մանիպուլյատիվ է, այլ նաև պարունակում է ակնհայտ կեղծիք՝ խեղաթյուրելով իրական փաստերը։

Երբ պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը փոխարինվում են բացահայտ սուտ պարունակող տեսանյութերով և հուզառատ գրառումներով, ստացվում է այն, ինչ ունենք այսօր՝ կեղծիքի ու ցինիզմի վրա հիմնված իշխանություն, որի միակ հենարանը համացանցային խաբեություն պարունակող շոուներն ու խեղաթյուրված իրողություններն են։

Դուք ընտրել եք կեղծիքը՝ որպես քաղաքականության հիմք։

Բայց մի օր ստիպված եք լինելու առերեսվել ճշմարտությանը։

Իսկ արդեն մոտ օրերս հանրությանը կներկայացնենք այս գործի հետ կապված բոլոր մանրամասները՝ իրական փաստերով»։