կարևոր
481 դիտում, 5 ժամ առաջ - 2025-06-27 13:25
Քաղաքական

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ․ Ստեփան Դանիելյան

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ․ Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրել է․

«Բանտերը լցվում են քաղբանտարկյալներով, որտեղ արդեն կարելի է հանդիպել միլիարդատերերի, եպիսկոպոսների քահանաների, սպաների, գործազուրկների…։ Ըստ ժանրի, շուտով նրանց շարքերը կհամալրեն լրագրողները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները…։ Բանտային եղբայրություն է ձեւավորվում։

Ինքնուս հեղափոխականներից ինքնուս խունտան պրոֆեսիենալ ու մոտիվացված հեղափոխականներ է կերտում, նրանց թրծելով խուցերի քաղաքական դպրոցում։

Փոքր երկրում այդքան մեծ քանակությամբ պրոֆեսիոնալ հեղափոխականներ կրթելով, մարմնի որ հատվածով են մտածում, որ այդպիսի հուժկու ու հայհոյախառն ելույթներ են ունենում։

Որ հատվածով որ մտածում են, այդ հատվածն էլ երևի առաջինը տուժի։

Իրականության զգացողության ու սթափության բացարձակ կորուստ է խունտայի անդամների մոտ»։