|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
««Եկեղեցին ժողովրդինն է» տրամաբանությամբ գնալու դեպքում հասնելու ենք լավագույն դեպքում անգլիական լյութերական եկեղեցի, Նիկոլն էլ հայտարարելու է, որ այսուհետ ինքն է այդ եկեղեցու գլուխը։
Բայց ազգային Եկեղեցու մասին խոսելիս մեծագույն մեղք և հանցանք է ժողովրդին խառնելն ու ժողովրդի անունից Եկեղեցու դավանաբանության և նվիրապետության դեմ հաշվեհարդար տեսնելը։
Այս պահին, թույլ տալ հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտություն, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը։
Եթե հասունացել են ներքին բարեփոխումներ, ապա դրանք կարելի է անել միայն այն դեպքում, երբ բացառված է դրսից ճնշումը, և ամեն ինչ ներքին նախաձեռնություն է։
Ես համարում եմ, որ այս փուլում ցանկացած զիջում արտաքին ճնշումներին, որոնք հատկապես խրախուսվում են Ադրբեջանից և Թուրքիայից, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ։