|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիևի ռեժիմը շարունակել է հարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին՝ վնաս հասցնելով Ռուսաստանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքին, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չնայած Զելենսկու հրապարակային հայտարարությանն այն մասին, որ ինքն ընդունում է քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելուն ուղղված՝ Էր-Ռիադում մարտի 24-ին ձեռք բերված ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները, Կիևի ռեժիմը շարունակել է հարվածներ հասցնել ՌԴ էներգետիկ ենթակառուցվածքին», - նշված է հայտարարության մեջ։
Գիշերը Ղրիմի ափերի մոտ երկու ուկրաինական հարվածային անօդաչու է խոցվել, որոնց թիրախը Գլեբովսկի գազի ստորգետնյա պահեստն էր։
Բացի այդ, գերատեսչությունում ընդգծել են, որ Ուկրաինայի զինված ուժերը անօդաչուներով հարձակվել են Բրյանսկի և Կուրսկի մարզերի էներգետիկ օբյեկտների վրա։ Մի շարք սպառողներ մնացել են առանց հոսանքի։