|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ հնարավոր ռազմական գործողությունների: Այս մասին հայտնում է The Jerusalem Post թերթը՝ հղում անելով Nagel կոմիտեի զեկույցին։
Այն նշում է, որ Օսմանյան կայսրության ազդեցությունը վերականգնելու Թուրքիայի ցանկությունը կհանգեցնի Իսրայելի հետ առճակատման, որը հետագայում կարող է վերածվել ռազմական հակամարտության։
«Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի վտանգավոր բանի, քան իրանականը»,- ասվում է զեկույցում՝ մատնանշելով, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական ուժերը կարող են ապակայունացնել տարածաշրջանը։
Nagel կոմիտեն 2024 թվականին Իսրայելի կառավարության կողմից ստեղծված հանձնաժողով է՝ պաշտպանական բյուջեն վերլուծելու և անվտանգության ռազմավարություններ մշակելու համար: