|
Փոխարժեքներ
26 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր` հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շիրակի մարզում, հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ պայքարում են կրակի տարածման դեմ:
Հրդեհը բռնկվել է տանիքից: