|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2022 թվականին Թուրքիայից Հայաստանի Հանրապետության դատարաններին է փոխանցվել 66 հանձնարարություն կամ իրավական օգնության հարցում: 2023թ. հունվար-հուլիս ամիսներին ստացվել է 34 նման դատական հանձնարարություն:
Այս մասին ահազանգել էր փաստաբան Արա Զոհրաբյանը, հիշեցնելով, որ Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն, սակայն Թուրքիան արդեն կարող է Հայաստանից պահանջել և տանել իր կողմից հետախուզվող անձանց: Ինչը պետական քաղաքականության արդյունք է:
Yerkir.am-ը ԲԴԽ-ից փորձել է պարզել՝ ինչ հանձնարարության կամ իրավական օգնության հարցումներ է Թուրքիան փոխանցել Հայաստանին։ ԲԴԽ-ից ստացված գրավոր պատասխանի համաձայն՝ 100 քրեական գործերից 97-ը «Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» է, 3-ը՝ «Արտերկրում քաղաքացիական և առևտրային գործերով դատական և արտադրական փաստաթղթերի հանձնման մասին»։
Վերոնշյալ 100 իրավական օգնության հարցումներից 61-ը վերաբերում է անձանց դատավարական թղթերի հանձնմանը, իսկ մնացած 39-ը առանձին դատավարական գործողություններ կատարելու համար փաստաթղթերի հանձնման մասին։
Ստորև ներկայացնում ենք ԲԴԽ գրավոր պատասխանն ամբողջությամբ․