|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առաջիկա օրերին ավարտին է հասցվելու Արցախի Հանրապետության շրջափակման ընթացքում սոցիալական աջակցության ծրագրի իրականացման վերաբերյալ ԱՀ կառավարության որոշման նախագծման աշխատանքները, որով նախատեսվում է դրամական աջակցություն ցուցաբերել Արցախի Հանրապետությունում բնակվող՝ աշխատանք չունեցող յուրաքանչյուր անձի, այդ թվում երեխաներին՝ նպատակ հետապնդելով մեղմացնելու շրջափակման հարուցած սոցիալ-տնտեսական հետևանքները: Այս մասին հայտնում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
Այսօր հիշյալ ծրագրի կիրառման ընդհանուր մոտեցումներն ու սկզբունքները քննարկվել են նաև ԱՀ ազգային ժողովում, պատգամավորների կողմից ներկայացվել են որոշակի առաջարկություններ և արդյունքում ծրագիրը ընդհանուր առմամբ հավանության է արժանացել:
Արցախի Հանրապետության սահմանադրությամբ Արցախը հռչակված է որպես սոցիալական պետություն և ամենայն պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ Կառավարության կողմից ձեռնարկվելու են բոլոր միջոցները շրջափակման ընթացքում
Արցախի Հանրապետության քաղաքացիների սոցիալական խնդիրները հաղթահարելու անհրաժեշտ պայմաններ ու հնարավորություններ ստեղծելու համար: