20 04 2024
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 418.04 |
GBP | ⚊ | 488.12 |
GEL | ⚊ | 147.13 |
RUB | ⚊ | 4.21 |
USD | ⚊ | 392.6 |
Երեկ ամբողջ աշխարհում մեր հայրենակիցները, տարբեր երկրների պետական պաշտոնյաներ նշում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խորհրդանշական է, որ ապրիլի 24-ի հաջորդ օրը Երևանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա, ԵՊՀ-ի դիմաց բացվելու է Հայոց ցեղասպանության պատասխանատու թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկող ՆԵմեսիս գործողության հերոսների հուշարձանը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«1919թ․-ին Դաշնակցության ընդանուր ժողովում որոշում կայացվեց ստեղծել հատուկ մարմին, հատուկ նպատակով՝ Հայոց ցեղասպանության Ադրբեջանում հայերի կոտորածների պատասխանատուներին պատժելու ուղղությամբ։ Գործի դրվեց հսկայական մի կառույց, որը տարբեր երկրներում պատժեց թալիաթներին, ջեմալներին, ռևանշիրներին և շատ շատերին։ Նեմեսիս գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողություն էր, որը այդ ժամանակ մեծ արձագանք ունեցավ և՛ հայկական շրջանակներում, և՛ օտար շրջանակներում, և շատ հաճախ դատական կարգով այդ գործողության հերոսները արդարացվեցին։ Այսօր ժամը 14։00 տեղի կունենա հուշարձանի բացումը»,- ասաց նա։