կարևոր
3112 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-12 18:10
Քաղաքական

Մեզ կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը». Վարդան Ոսկանյան

Մեզ կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը». Վարդան Ոսկանյան

Քանի Բերձորն ու Աղավնոն կային, Տեղն ապահով էր, հիմա, ցավոք, այդպես չէ։ Եվ դրա պատճառը Բերձորի ու Աղավնոյի հանձնումն էր։ Արատավոր այս «շղթան» կարող եք շարունակել մինչև Ակնա ու Ջրական, Քարվաճառ ու Սանասար և այլն։ Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա նաեւ նշել է. «Եվ այսքանից հետո դեռ կա այն կեղծ մտայնությունը, թե, իբր,  «ոչմիթիզականությունը մեզ կործանեց»։

Հիմա բոլոր հնարավոր և անհնարին «թիզերը» թշնամու բռնազավթման մեջ են։ Կանգնե՞լ, բավարարվե՞լ է արդյոք նա, թե՞ հաջորդ «թիզերն» է զավթում կամ «թիզ առ թիզ» զավթելու սպառնալիք հնչեցնում ու պիղծ ծրագիր մտմտում։

Մեզ այս աղետալի վիճակին հասցրել և կործանում է ոչ թե «ոչմիթիզականությունը», որն, ի դեպ, երբեք և ոչ մի իշխանության մոտեցում չի եղել, այլ «թիզ առ թիզ տանք, հանգիստ ապրենքը»»։