կարևոր
3967 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-11 17:33
Հասարակություն

Մեր հայրենիքի որևէ թիզ հողի զիջումը բարբարոսներին հավասարազոր է հենց բարբարոսության․ Վարդան Ոսկանյան

Մեր հայրենիքի որևէ թիզ հողի զիջումը բարբարոսներին հավասարազոր է հենց բարբարոսության․ Վարդան Ոսկանյան

Հայաստանը աշխարհագրական տարածք չէ միայն՝ լեռներ, դաշտեր, հովիտներ, գետեր կամ լճեր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Մեր հայրենիքի յուրաքանչյուր անկյան այժմյան դիմագիծը հազարամյակներ շարունակ կերտել է նաև մեր նախնյաց այն հզոր քաղաքակրթությունը, որի ժառանգորդներն ենք մենք։

Հետևաբար Հայաստանը նաև հինավուրց մշակույթով գերհագեցած մի աշխարհագրություն է՝ սրբագործված մեր նախնյաց քաղաքակրթական ճիգերով, ուստի մեր հայրենիքի որևէ թիզ հողի զիջումը բարբարոսներին հավասարազոր է հենց բարբարոսության»,- գրել է նա։