|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեզ անընդհատ պարտադրում են մտածել Ադրբեջանին զիջումների մասին, մոռանալով մի պարզ ճշմարտություն․ Բաքվի բռնապետը, փաստացիորեն, ցանկանում է, որպեսզի զիջվի ամբողջ Արցախը և Հայաստանի նվազագույնը մի հատվածը, իսկ այն, ինչ կմա,, առնվազն լինի Ադրբեջանից և Թուրքիայից վասալական կախվածության մեջ։
Այլ խոսքերով, զիջումն, ըստ ադրբեջանաթուրքական «պատկերացումների«՝ պետք է լինի հազարամյակների խորքից եկող հայկական պետականության ծրագրի ամբողջ արդյունքի զրոյացումն, ըստ էության, և լավագույն դեպքում Հայաստանի՝ որպես քաղաքական միավորի, գոյությանը զուտ խորհրդանշական բնույթ հաղորդելը։
Ուստի մեր միակ մտածումը պետք է լինի ոչ թե զիջումը, այլ հերթական պատերազմին պատրաստ լինելը և այդ պատերազմում Ադրբեջանին կրկին ջախջախելը․ որովհետև այդ պատերազմը կարող է տեղի ունենալ անկախ մեր կամքից, անկախ մեր ցանկությունից, անկախ խաղաղ ապրելու մեր տենչից, որովհետև այստեղ Առաջավոր Ասիան է, որովհետև այստեղ ազգերի ճակատագիրը վճռում է ոչ թե խաղաղության, այլ պատերազմի աստվածը»։