կարևոր
3601 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-05 18:38
Քաղաքական

Առավոտ ասում եք խաղաղություն կլինի, կեսօրին ասում եք չէ պատերազմ է լինելու․ Էդգար Ղազարյան

Բոլորիս կյանքում էլ լինում է, որ մեր ընկերները, հարազատները վրդովված են լինում, ոչ սովորական պահվածքով են լինում, մոտենում ենք, ասում ենք խոսիր մեզ հետ, հանգստացի, մեկը չկա, որ դրանց ասեր հանգստացեք, մի փորձ արեց Վլադիմիր Վարդանյանը, այն էլ ընդամենը 2 օր առաջ մի միջադեպի մասնկից էր եղել, նրան տեսնելով հիշեցի Ջիվանու հայտնի խոսքերy` «ապտակով սնված տղեն առանց աստիճանի չի լինի», ընդամենը մի դաստիարակչական գործողություն, արդյունքը արդեն նկատելի է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ ընդդիմադիր 2 խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը։

«Միակ մարդն էր, որ ասում էր թողեք մարդը խոսի։ Հիմա նրան հիշատակում ենք որպես ձեռքբերում, սրանց մեջ գտնվել է մեկը, ով ասել է թողեք թող խոսեն, հերոսություն է արել՝ ասելով մարդը կարող է տեսակետ արտահայտի։ Սրանք էլ ասում են չէ, դու մեր ընկերն ես, բայց չէ, չի կարող ասել հանցավոր իշխանություն այս մաքրամաքուր արարածներին։ Ի՞նչ անենք, որ այդ հեղափոխությունից շահել է Ադրբեջանը և Թուրքիան, ի՞նչ անենք, որ այդ հեղափոխության ընթացքում հարյուր հազարավոր մարդկանց խափել ենք, խոստացել ենք մի բան, իրենց ունեցածը ձեռքներից առել ենք։ Զոհված զինծառայողները թերևս առանց բացառության կամ շատ քիչ բացառություններով, 2018 թ․-ի իրադարձությունների մասնակից են եղել։ Նրանք, որ զոհվել են 18, 19 տարեկան հասակում  նշանակում է, որ 2018 թ․-ին եղել են 16, 17 տարեկան կամ սովորել են դպրոցում, կամ համալսարանների ցածր կուրսերում, հիմնականում ավարտական դասարանների երեխաներն էին գնում այդ հանրահավաքներին, համալսարանների ուսանողներն էին գնում։ Ի՞նչի համար, գնում էին, որ տանեիք իրենց սպանեիք, դրա համար էին գալիս ձեզ աջակցություն ցուցաբերելու, թե՞ գալիս էին, որ ասեք, որ լավ ապագա է սպասվում, խաղաղություն է լինելու, Ղարաբաղը ճանաչվելու է անկախ պետություն, Հայաստանի հետ հզորանալու է, արդարություն է հաստատվելու մեր երկրում, դա չէի՞ք խոստացել, նրանց մեղքը այն է եղել, որ ազնիվ են եղել, որ չեն հասկացել, որ իրենց դիմացը կանգնածները շառլատաններ են, խափել եք այս ժողովրդին»,- ասաց նա։

Ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուն նշեց, որ ժողովրդին տարել կոտորել եք, խախտել եք բոլոր իրավունքները, արդեն հասել եք, որ թքում եք մարդկանց վրա, չեք թողնում, որ մարդ իր խոսքը ասի Աժ-ում, այդ ժողովրդի մասին մտածողը դուք ե՞ք․

«Ի՞նչ ծառայություններ եք մատուցում մեր ժողովրդին, բարեկեցությունն ե՞ք ապահովվում։ Առավոտ ասում եք խաղաղություն կլինի, կեսօրին ասում եք չէ պատերազմ է լինելու։ 2018թ․-ին տարեվերջին Ալիևը ասել է, որ մենք մասնակցել ենք Հայաստանում իշխանության փոփոխության, իսկ Ադրբեջանի հատուկ ծառայությունների տնօրենը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր ցանկանում են իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, մենք դա թույլ չենք տա։ Իրենց թույլ չտալը ունի երկու իմաստ, այն ինչ կա իրենց շահերից է բխում, դա չի կարելի փոխել, երկրորդը՝ ինքը կարում է այնպես անիել, որ դա թույլ չտա, նշանակում է ունի միջոցներ, հնարավորություն, ազդեցություն դա կանխելու համար»,- ասաց նա։