|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
Բաքվի բռնապետական վարչախումբն աննախադեպ բռնաճնշումներ է սկսել արհեստածին Ադրբեջանում շիա հավատացյալների և ազգությամբ թալիշ ու թաթ գործիչների նկատմամբ։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:
«Միայն անցյալ շաբաթ օրը Թալիշստանի մայրաքաղաք Լենքորանում, Ապշերոնի թաթաբնակ Խրդալան և Ֆաթմայի ավաններում Իրանի օգտին, իբր, լրտեսության շինծու մեղադրանքներով ձերբակալվել են 8 անձինք, որոնց մեջ կա նաև հոգևորական։
Չնայած Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենան փորձում է թաքցնել այն աճող դժգոհությունը, որն առկա է բնակչության մեջ հենց տեղերում հեղինակություն վայելող այս անձանց ձերբակալությունների պատճառով, այսուհանդերձ սոցցանցեր է սպրդում այդ մասին որոշ տեղեկատվություն»,-գրում է Ոսկանյանը: