|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Շատերն են հարցնում, թե Բաքվի բարբարոսական վարչախումբն ինչո՞ւ հենց այս պահին նախաձեռնեց հիջաբի դեմ պայքարը։
Ըստ իս, երկու հիմնական պատճառ կարելի է առանձնացնել։
Նախ՝ վարչախմբի պարագլուխը Արցախում գրանցած իր հաջողությունից հետո չափից դուրս ինքնավստահ էր դարձել՝ համարելով, որ կարող է անել ամեն ինչ՝ նույնիսկ մեծամասամբ շիա մահմեդական երկրում արգելել այդ կրոնի ծեսերը կամ ավանդույթները։
Երկրորդը՝ ակնհայտ է, որ Բաքվի բռնապետին շատ ավելի հետաքրքիր է արտաքին քաղաքականությունը, և վերջինս թուրընկալում ունի, թե արտաքին քաղաքականության մեջ գրանցած հաջողություններն ինքնին կարող են լուծել երկրի ներսում առկա ցանկացած խնդիր՝ այդ թվում կրոնի հարցերում։
Իրականում սեփական կոպտագույն սխալի հետևանքով Բաքվի բարբարոսական վարչախումբն, ըստ էության, չեղած տեղից բացել է ներքին դժգոհության «Պանդորայի արկղը», որովհետև կրոնական ավանդույթի հարցը փաստացիորեն վերաճել է սոցիալական արդարության պահանջի խնդրի՝ անկախ դժգոհողների հավատացյալ լինելուց կամ չլինելուց։
Իսկ բռնի մեթոդներով ապաքաղաքականացված ցանկացած հասարակության պարագայում, հենց ինչպիսին է նաև ադրբեջանական հասարակությունը, սոցիալական յուրաքանչյուր զանգվածային պահանջ ապահովում է այն պարարտ հողը, որտեղ ձևավորվում են ապագա բացառապես քաղաքական պահանջների սաղմերը»։