կարևոր
3043 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 12:04
Քաղաքական

Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով․ Ոսկանյան

Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, արձագանքել է երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալւևի հնչեցրած հայտարարություններին:

«Ասուլիսից երկու կարևոր կետ կառանձնացնեի Բաքվի բարբարոսական վարչախմբի ներքին վախերի պահով։

Առաջինն այն է, որ նա վախեր ունի և, իմիջիայլոց, դա արտահայտվում է նաև քարոզչության մեջ, առ այն, որ Ռւոսաստանը և Հայաստանը կարող են պատրաստվել, իր իսկ «եզրաբանությամբ»՝ ռևանշի։

Երկրորդը՝ որ նույնիսկ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման իբր տարածքային ամբողջականության ճանաչումից հետո էլ Հայաստանը կարող է այդ բռնապետության ներսում կազմակերպել զանազան շարժումներ այդ կազմավորումը քայքայելու համար, որտեղ մեր դաշնակիցն ակնհայտորեն կարող է լինել Իրանը։

Բոլոր այս վախերը հիմնավոր են, որովհետև Բաքվի բռնապետը, նաև հաշվի առնելով թուրքական և իսրայելական որակյալ խորհրդատվությունը, կարծում եմ՝ լավագույնս է տեղյակ, թե՛ իր բռնապետության շուրջ և թե՛ դրանում առկա արտաքին ու ներքին մարտահրավերներից և խոցելի կետերից»։