|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Հենց այս պահին Բաքվի բարբարոսական վարչախումբը խոշոր խնդիրներ ունի իր հարավային և հյուիսային հարևաններ՝ Ռուսաստանի և Իրանի հետ։
Մինչ արհեստածին Ադրբեջանի բռնապետի ողջ քարոզչամեքենան լծված է Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ լուտանքներ շաղ տալով, Իսլամական Հեղափոխության Պահապանների հետ առնչակցություն ունեցող իրանական տելեգրամյան ալիքները «գրավիչ թիրախ» են անվանում Բաքու-Ջեյհան նավթատարը, որով ապահովվում է նաև Իսրայելի նավթամթերքի պահանջմունքի նկատելի մասը։
Նրանք, որոնք Հայստանում պնդում են, թե պետք է հաշտվել «իրողությունների» հետ, ինչը պարզապես թշնամու «ողորմածությանը» հանձնվելու առաջարկի գեղեցիկ փաթեթավորումն է, չեն էլ պատկերացնում, թե որքան արագ են փոխվում այդ «իրողությունները»։