02 10 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 417.4 |
GBP | ⚊ | 482.58 |
GEL | ⚊ | 147.07 |
RUB | ⚊ | 4.02 |
USD | ⚊ | 393.4 |
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Թվում է, թե հազարամյակների խորքից եկող մեր ազգի վերնախավերը պետք է վաղուց արդեն դադարած լինեին մանկամտության ախտով տառապելուց, բայց, ցավոք՝ ոչ։
Ինչ-որ մեկին դեռ զարմացնո՞ւմ է, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկները հերթական լկտիությունն են դրսևորել Բերձորի փակ միջանցքում, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք թողնելու են, որպեսզի Հայաստանն ու Արցախն անխափան կապ ունենան, ինչ-որ մեկը դեռ հավատո՞ւմ է, թե դրանք կամավոր կամ դիվանագիտական ճնշմամբ հեռանալու են Հայաստանի ինքնիշխան տարածքից և այլն։
Բաքվի բարբարոսական վարչախումբը հարցը դրել է շատ ուղիղ՝ Արցախն իրավունք չունի գոյության, իսկ Հայաստանն առավելագույնը կարող է լինել անդամահատված և ադրբեջանաթուրքական քմահաճույքներից կախում ունեցող, զարգացման ու հզորացման որևէ հեռանկար չունեցող ազգագրական ռեզերվացիա։
Երբ ասում են՝ պետք է առերեսվել իրականության հետ, իրականությունը հենց սա է, ինչն ամենևին չի նշանակում, թե պետք է հաշտվել և ամեն ինչ չանել այն փոխելու համար։ Իսկ փոխելը նշանակում է նախևառաջ փոխել մտայնությունը և հրաժարվել կործանարար մանկամտությունից ու պատրանքներից»։