կարևոր
3049 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-21 20:04
Հասարակություն

Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան

Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»․ Ոսկանյան

Իրանական «Ազարիհա» կայքը և տելեգրամյան ալիքը արհեստածին Ադրբեջանը կոչել են «բիծ քարտեզի վրա»՝ ընդհանրապես խուսափելով այն անվանել Ադրբեջան և օգտագործելով «Բաքվի հանրապետություն» ու «Ալիևի տարածք» բնորոշումները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը «Տելեգրամ»-ի ալիքում։

«Բաքվի հանրապետությունը կորցրել է իր մտավոր հավասարակշռությունը վերջերս Իրանի վարած քաղաքականությունից, որը հանգեցրեց ռազմական նախազգուշացման։

Ալիևի տարածքը նույնիսկ «երկիր» չի կարելի անվանել։ Բաքվի հանրապետությունն ընդամենը քարտեզի մի «բիծ» է, որի կեղծ անունը նույնիսկ իր քարտեզի վրա էլ չի տեղավորվում»,- գրել է Ոսկանյանը։