|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հունվարի 29-ին Թեհրանից Բաքվի բարբարոսական վարչախմբի դիվանագիտական բոլոր ներկայացուցիչների տարհանումը հանգեցրել է նրան, որ Բաքուն փաստացիորեն այլևս դեսպանություն չունի Իրանում։ Այս մասին տելեգրամյան իր օգտահաշվում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Սա բացառիկ հնարավորություն է ստեղծել Հայաստանի համար ամրապնդելու հայ-իրանական հարաբերությունները՝ ակտիվորեն և առանց ադրբեջանական հնարավոր դիվանագիտական հակազդեցության աշխատելով հենց այդ երկրի ներսում։
Ակնհայտ է, որ այս նպատակով ոչ միայն պետք է մեծացվի Թեհրանում հայկական դիվանագիտական ներկայությունը, այլ նաև հնարավորին արագ և որակյալ քայլեր ձեռնարկվեն Թավրիզում Հայաստանի հյուպատոսության բացման նպատակով։
Ընթացիկ այս գործողությունները պետք է հետապնդեն մեկ հիմնական նպատակ։ Այն է՝ «երկու պետություն, մեկ քաղաքակրթություն» գաղափարախոսական հիմքի վրա ձևավորել հայ-իրանական ռազմավարական դաշինք, ինչի միջոցով երկու բարեկամ պետությունները կկարողանան փոխլրացնել միմյանց անվտանգային ճարտարապետության խոցելի շատ կետեր և դիմակայել Թուրքիա-Ադրբեջան «թուրանական դաշինքից» եկող ընդհանուր մարտահրավերներին»,- գրել է Ոսկանյանը։