|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության ամբիոնի վարիչ Վրադան Ոսկանյանը գրել է․
«Հայաստանում ուշադրության գրեթե չի արժանացել մի չափազանց կարևոր հանգամանք, որը կարող է ուղղակիորեն ազդել մեր տարածաշրջանում տրանսպորտային հանգույցների և աշխարհաքաղաքականության վրա ընդհանրապես։
Խոսքն այս տարվա ապրիլին Թուրքիայի նախագահի՝ Իրաք այցի ժամանակ ձեռք բերված համաձայնությունն է՝ իրագործելու, այսպես կոչված, «Զարգացման ուղի» տրանսպորտային ծրագիրը, որը պետք է կապի իրաքյան Բասրայի Ալ-Ֆավ նավահանգիստը թուրք-իրաքյան սահմանին։
Ծրագրին մասնակցելու ցանկություն ունեն ոչ միայն Թուրքիան և Իրաքը, այլ նաև Կատարը և Արաբական Միացյալ Էմիրությունները։
«Զարգացման ուղին» Մերձավոր Արևելքով Ասիան Եվրոպային միացնելուն միտված թուրքական «կնքավորությամբ» ծրագիր է, որն ուղղակի մրցակից է իրանական «Պարսից ծոց-Սև ծով» և հնդկական «Հյուսիս-Հարավ» հանգույցների ծրագրերին, որոնք ներառում են նաև Հայաստանը։
Սրանով Թուրքիայի աշխարհաքաղաքական շահերն ուղղակի հակասության մեջ են մտնում Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի շահերի հետ, քանի որ վերջինս ևս խիստ շահագրգիռ է «Հյուսիս-Հարավի» իրականացմամբ»։