կարևոր
3319 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-19 12:25
Հասարակություն

Բաքվի վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի․ Ոսկանյան

Բաքվի վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի․ Ոսկանյան

Այն, որ Բաքուն և Ապշերոնյան թերակղզին մինչև 19-րդ դարավերջի նավթարդյունաբերության վերելքը երբեք չեն եղել թյուրքախոս, վկայում է նաև այս վայրերին բնորոշ հարավարևելյան քամին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բանն այն է, որ դրա անվանումն ադրբեջաներենում՝ gilavar «հարավարևելյան ծովային քամի», փոխառություն է կովկասյան պարսկերենից։

Այն բնօրինակ լեզվում բաղկացած է gil «Կասպից ծովի հարավում իրանական Գիլան նահանգի (հայերենում՝ Գէղք) անվան արմատից», հոդակապից և var «քամի» (համեմատիր՝ պարսկերեն՝ bād, թալիշերեն՝ vo «քամի») բառից և բառացիորեն նշանակում է «գիլանյան քամի», ինչը սակայն ընդհանրապես հասկանալի չէ ներկայիս թյուրքախոս բնակչության համար։

Այս քամու անունը նույնակերպ կազմություն է նաև տարածաշրջանի մյուս իրանական լեզվում՝ թալիշերերնում՝ giləvo «հարավարևելյան քամի», ինչը ցույց է տալիս կովկասյան պարսկերենի և թալիշերենի սերտ կապը մինչև տարածքի գաղութացումը թյուրքախոս տարրի կողմից։

Այնպես որ, ինչպես բազմիցս նշել եմ, Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը պատմական լեգիտիմության առումով լրջագույն խնդիրներ ունի նույնիսկ Բաքվի և Ապշերոնի հետ կապված»,- գրել է Ոսկանյանը։