կարևոր
4150 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-16 13:29
Իրավական

Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորը դատական հայց կներկայացնի Գյուրջինյանի նշանակման որոշման դեմ

Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտորը դատական հայց կներկայացնի Գյուրջինյանի նշանակման որոշման դեմ

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը դատական հայց կներկայացնի համալսարանի ժամանակավոր երեքհոգանոց խորհրդի դեմ՝ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովում ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու առնչությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ակոպյանը։

«Հենց իշխանության արած փոփոխությունների համաձայն՝ ռեկտորի լիազորությունների կատարման անհնարինության դեպքում դրանք անում է պրոռեկտորը։ Ես այս մասով եմ դիմելու դատարան»,- նշեց Ակոպյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում ռեկտորի ընտրություն տեղի ունեցավ. այն ժամանակ գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը չորս ձայնի տարբերությամբ հաղթեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանին: Ռեկտորի ընտրությունը չի հաստատվել, քանի որ ընտրության արդյունքները բողոքարկման փուլում են։

Մարտի 14-ին արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվեց բուհի ժամանակավոր խորհրդի կազմը։ Խորհուրդը 3 անդամ ունի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյանը։

Մարտի 15-ին Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ինչին դեմ են ուսանողների եւ դասախոսների մեծ մասը։