կարևոր
3115 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-13 10:17
Քաղաքական

Մեկ Լենինն է Ռուսաստանի հաղթանակներն ատել, մեկ էլ Նիկոլը՝ հայ ժողովրդինը․ Էդուարդ Շարմազանով

Մեկ Լենինն է Ռուսաստանի հաղթանակներն ատել, մեկ էլ Նիկոլը՝ հայ ժողովրդինը․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․

«Մենք պարտվելու ենք ու կորցնելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ 30 տարվա հաղթանակի շրջանն անվանում ենք մթի, ցրտի ու թալանի տարիներ։

Նման հասարակությունը, իշխանությունն ու ընդդիմությունն արժանի չեն Անկախ ու Ազատ Հայրենիքի։

Նման հասարակություններին սպառնում է ճորտի, նոքյարի ու վասալի հեռանկարը։

Ինչքա՞ն պետք է ատես սեփական պետությունն ու հաղթանակը, որ ցեխ լցնես 1988-2018թթ. Հաղթանակի դարաշրջանի վրա։

Ամենամեծ թալանչին դուք եք, որ Արցախի 75 տոկոսը, Շուշին,Հադրութը, Գորիս-Կապան 21 կմ տվեցիք թշնամուն։

Դուք թալանեցիք մեզնից մեր նպատակը՝ Անկախ Հայաստանն ու Ինքնորոշված Արցախը։

Մեկ Լենինն է Ռուսաստանի հաղթանակներն ատել, մեկ էլ Նիկոլը՝ հայ ժողովրդինը։

Թե ի՞նչ ճակատագիր ունեցավ Լենինը՝ բոլորդ գիտեք. խոսքն ամենեւին ԽՍՀՄ ղեկավար դառնալու մասին չէ, պաշտոնն անցողիկ է։

Ամենամեծ անեծքի հենց Լենինն է արժանացել ռուս ժողովրդի կողմից՝ մեռած է, բայց թաղված չէ։

Մտածեք վաղվա օրվա մասին, պաշտոնն այսօր ձեռքդ է, վաղը չես կարող ասել՝ ի՞նչ կլինի»։