կարևոր
3037 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-16 11:47
Քաղաքական

Հայաստանը խաղաղության պայմանագրի իր առաջարկը փոխանցել է Ադրբեջանին. Փաշինյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի իր առաջարկը փոխանցել է Ադրբեջանին. Փաշինյան

ՀՀ-ն երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին։ Այդ մասին այսօր Կառավարության նիստին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Առաջարկներ ասելով պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ մեր առաջարկներով։ Փաստաթսւոը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ համանախագահող երկրներին։Մենք առաջնորդվել ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ ենք ստորագրել։ Հասկանալի է, որ այն պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանական կողմի համար»,-ասաց Փաշինյանը։
Վարչապետը նաև նշեց, որ, այսպես կոչված, խաղաղության հաստատման այնպիսի պայմանագիրը, որը տևական ու կայուն խաղաղության երաշխիք կդառնա, ՀՀ կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են օր առաջ ստորագրել։

«Ես պատրաստ եմ կրել այդպիսի պատասխանատվություն»,-ասաց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը նաև անդրադարձավ Արցախի շրջափակմանը՝ նշելով, որ Ադրբեջանը երեկ երկու ժամով բացել էր ՀՀ-ից Արցախ մտնող գազատարը ու նորից փակել։ Նշեց նաև, որ հումանիտար, էներգետիկ ու բնապահպանական ճգնաժամն Արցախում օր օրի խորանում է։