կարևոր
3373 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-30 13:52
Քաղաքական

Հայ հասարակության պառակտումը Նիկոլի համակարգի համար ամենօրյա աշխատանք է․ Կարեն Վրթանեսյան

Հայ հասարակության պառակտումը Նիկոլի համակարգի համար ամենօրյա աշխատանք է․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է․

«Հայ հասարակության պառակտումը Նիկոլի համակարգի համար ամենօրյա աշխատանք է։

Օրը 24 ժամ, շաբաթական 7 օր օկուպացիոն վարչակարգը աշխատում է մեզ հնարավորինս մանր խմբերի տրոհելու, իսկ հետո այդ խմբերն էլ հնարավորինս բևեռացնելու համար, որպեսզի անհնարին լինի երկու խմբի իրար հետ պայմանավորվելը, ընդհանուր գաղափարի, նպատակի շուրջ միավորվելը։

Անընդհատ կոնֆլիկտներ են հրահրում, ատելության ու անվստահության թույնը սրսկում։

Նպատակը պարզ է. փոքր, իրար չվստահող, իրար ատող խմբերի բաժանված հասարակությանը շատ ավելի հեշտ ու նաև ավելի էժան է կառավարելը։

Բայց վերոգրյալից գիտե՞ք, թե ինչ է հետևում։

Վերոգրյալից հետևում է այն, որ հակառակ գործընթացը՝ ազգային միասնության վերականգնումը, նույնպես պետք է լինի 24/7 աշխատանք։

Եւ դա այսօր ազգային դաշտի ամենակարևոր աշխատանքն է»։