|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ՀՅԴ Հայաստանի ԳՄ անունից հայտարարում եմ, որ մեր երկրում կան սպառնացող վտանգներ, կան մեր ժողովրդին պառակտելու և մասնատելու փորձեր: Միաժամանակ հայտարարում եմ, որ մենք՝ իբրև Դաշնակցություն, այդ պառակտումը թույլ չենք տալու:
Մենք թույլ չենք տալու հայ ժողովրդի պառակտումը, մենք լինելու ենք միասնական, չկան հին և նոր Հայաստաններ, չկա հայաստանցի, լիբանանցի, իջևանցի, ղարաբաղցի, գյումրեցի, կա մեկ ժողովուրդ, մեկ հայրենիք և մեկ հիմնական նպատակ՝ ազատ, անկախ, միացյալ Հայաստան»:
Yerkir.am-ը մեջբերում է մի հատված ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթից:
Հիշեցնենք, Լիբանանի Բուրջ Համուդի քաղաքապետարանի դաշտում սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Միշտ միասին» ժողովրդային փառատոնը՝ 8 000 լիբանանահայության մասնակցությամբ:
Իշխան Սաղաթելյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ: