|
Փոխարժեքներ
08 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ես չեմ հիշում և չի եղել, որ ընտրությունները լինեն պայքար ինքնության, եկեղեցու և ազգային արժեքների համար, չի եղել նման բան Հայաստանի պատմության մեջ»,- այս մասին այսօր Էջմիածնում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Նաև չեմ հիշում, որ ընտրությունների հիմնական խոսույթը լիներ պատերազմ, թե խաղաղություն, սա յուրահատուկ է, և այս երևույթը բերել են այս իշխանությունները՝ տարանջատելով մեր ժողովրդին, մեր պատմությունը, մեր լեռները։ Եվ սա չի կարող ուղղակի անհետանալ, այս մարդիկ մեր ժողովրդին իրար դեմ հանելու, մեր պատմությունը բաժանելու համար պետք է պատասխան տան»,- ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։ Ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։ Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։
Մանրամասն՝ տեսանյութում։