|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսուհետ ՀՀ քաղաքացիները Արաբական Միացյալ Էմիրությունները կայցելեն առանց մուտքի արտանագրի: Կառավարությունն հավանություն է տվել երկու երկրների կառավարությունների միջև քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր կնքելու առաջարկությանը:
ՀՀ կառավարության համոզմամբ՝ այն կշահագրգռի ԱՄԷ գործատուներին մեծ թվով ՀՀ քաղաքացիների աշխատանքի ընդունել։
«Երկու երկրների միջև գրեթե բոլոր բնագավառներում առկա է դինամիկ զարգացող համագործակցություն և ընդգրկուն երկկողմ օրակարգ։ ԱՄԷ-ն տարածաշրջանում ՀՀ առաջին առևտրական գործընկերն է, շարունակական աճ է գրանցում երկկողմ առևտրի և ՀՀ–ում ներդրումների ծավալով», - նկատում են Կառավարությունում։
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998թ-ին։