կարևոր
4000 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-04 10:55
Քաղաքական

Յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք, թե ով եք՝ սեփական որդուն թշնամու դանակին հանձնող սրբապի՞ղծ, թե՞ բարոյական ու առաքինի ծնող․ Վահե Գրիգորյան

Յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք, թե ով եք՝ սեփական որդուն թշնամու դանակին հանձնող սրբապի՞ղծ, թե՞ բարոյական ու առաքինի ծնող․ Վահե Գրիգորյան

Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաննում ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը պատկերացնելու համար իրավագետ Վահե Գրիգորյանը պատկերավոր համեմատություն է արել։

«Պատկերացրու` զավակ ունես ու զավակիդ դավադրաբար ու հարկադրաբար Քեզնից գողացել են, ճնշել, բայց լավից-վատից պահել, երեխայիդ հիշողությունը փորձել են ջնջել, բայց նա հիշում է, որ Դու Իր ծնողն ես...գենետիկ կոդով է հիշում, լեզվով, մշակույթով է հիշում:

Հետո` մի օր, երբ երեխայիդ սկսել են չափից շատ տանջել ու ծեծել, երեխադ սկսել է պաշտպանվել, իսկ Դու հիշել ես, որ Քո երեխան օտարի մոտ է գերու կարգավիճակով ու որոշել ես փրկել երեխայիդ. Գնացել, կռվել ես այդ հրեշ-որդեգրողի հետ, երեխայիդ հետ ես վերցրել, սկսել ես պահել ու պաշտպանել, բայց այդ երեխադ էլ է աշխատել, Քեզ հարստացրել, հենց այդ երեխայիդ շնորհիվ սկսել ես վայելել հարևաններիդ ու հարևաններիդ հարևանների հարգանքը, նյութական բարիքներ ես ստացել, հպարտությամբ ապրել, որ երեխադ վերստին Քեզ մոտ է...

Հետո մի քանի հոգի որոշել ու հարձակվել են Քեզ ու Քո երեխայի վրա, որպեսզի երեխայիդ ոյ Քեզ սպանեն, Ձեր ընդհանուր տունն էլ թալանեն, այդ դեպքում ,ըստ Քեզ, Դու ի՞նչ պետք անես, պե՞տք է ասես «երեխայիս տամ, որ հանգիստ ապրեմ», թե՞ պիտի երեխայիդ սպանել ցանկացողի հետ ապրես ու առևտուր անես լավ իմանալով, որ մի օր այդ «հարկադիր որդեգրողն» գալու է նաև քեզ սպանելու. չէ', չե'ս անի, առնվազն չպիտի անես, որովհետև նման ծնողը սրբապիղծ է, անբարոյական, այլասերված ու ոչնչություն:

Դե հիմա Ծնողի տեղը դիր «Հայաստան» բառը, իսկ զավակի տեղը «Արցախ» բառը... ու ինքդ քեզ, յուրաքանչյուրդ ձեզ հարց տվեք, թե դուք ձեր կյանքով, ձեր քայլերով, ձեր ղեկավարներով, ձեր խոսքերով ու գործերով ո՞վ եք` սեփական որդուն թշնամուն դանակին հանձնող սրբապիղծ, թե՞ բարոյական ու առաքինի ծնող:

Իմիջիայլոց, անտարբերությունն էլ է այս դեպքում որդիասպանություն, որովհետև կարծես թե համակերպվել եք այս պիղծ մթնոլորտի հետ»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է նա: