կարևոր
4156 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-21 14:33
Իրավական

Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում․ այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում․ այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում․ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Պաշտոնական հայտարարությունների հրապարակման հարթակից տեղեկացանք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: NEWS.am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից խնդրեց մեկնաբանել այս տեղեկատվությունը:

«Բոլոր հարցերի պատասխանները կտրվեն դատարանում: Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում:

Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք  լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի: Այս պահին որևէ այլ բան կարևոր չէ և ուղղված է ուշադրությունը կարևորից շեղելուն»: