|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով էր,հեռու մնացեք Նժդեհից ու Նժդեհի արձանից։
Վերջին օրերի ընթացքում նատօա-թուրքական շահերի սպասարկուները Գարեգին Նժդեհի արձանի մոտից իրականացնում են հակառուսական ու հակապետական ակցիաներ։
Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ,որը դատապարտելի ու կեղծ թեզ է։
Ի գիտություն հասարակության նշեմ. Նժդեհը ունեցել է ռուսական կրթություն,ցարական բանակից արժանացել է պարգեւների ու պայքարել է Թուրքիայի դեմ։
Գարեգին Նժդեհը պատրաստ է եղել նույնիսկ ԽՍՀՄ օժանդակությանբ պայքարել Թուրքիայի դեմ,իսկ այսօրվա հակառուսականության քարոզիչները սպասարկում են Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերը։
Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով է ու ասել է՝ցեղակրոնի միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է։
Հեռու մնացեք Նժդեհից ու նրա արձանից։
Այդ արձանը Անկախ Հայաստանի ու հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ է։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերի սպասարկուները տեղ չպետք է ունենան Հայաստանում»։