|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սույն թվականի նոյեմբերի 14-ի առավոտյան Բեյրութում մեկնարկեց ՀՅԴ ուղեկից միությունների խորհրդաժողովը։ ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնած խորհրդաժողովին, Բյուրոյի կողքին, մասնակցում էին ՀՅԴ ուղեկից միությունների՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության, «Համազգային» հայ կրթական և մշակութային միության և Հայ օգնության միության կենտրոնական վարչությունները, ինչպես և ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական միության գրասենյակի ներկայացուցիչը։
ՀՅԴ Բյուրոյի բացման խոսքից հետո վարչությունների ատենապետները հակիրճ ներկայացրին իրենց միությունների աշխարհատարած մասնաճյուղերի ծավալած ազգանպաստ, ընդարձակ և բազմոլորտ գործունեությունը։
Այնուհետև խորհրդաժողովն անցավ ներկայացված օրակարգի քննարկմանը։ Օրվա ընթացքում ժողովը կքննարկի երիտասարդության, միությունների միջև համագործակցության, գործելաձևի նոր մեթոդների որդեգրման, քարոզչության հետ կապված և այլ հարցեր։
Ավարտին խորհրդաժողովը կհաստատի տեղի ունեցած քննարումների հիման վրա կազմված բանաձևերը, ինչպես նաև հանդես կգա հայտարարությամբ։
ՀՅԴ ուղեկից միությունների խորհրդաժողովի լրատվական հանձնախումբ
14. 11. 2022 թ․