|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:
Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:
Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:
Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են...
Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:
Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցով զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի»: