|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը, թաքնվելով ընտանեկան թերթի հետևում, մի լուր է տարածել, ըստ որի՝ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է։
Նիկոլենց թերթը գրում է, որ նա Նիկոլ Փաշինյանին քննադատել է ու դրա համար էլ արգելել են մուտքը ՀՀ։
Զատուլինը ՌԴ-ում հայկական շահերի պաշտպանության հիմնական լոբբիստներից է, դումայի ամենահայամետ պատգամավորներից։
Ուշագրավն այն է, որ Զատուլինի մուտքն արգելված է նաև Ադրբեջանում՝ Արցախ այցելելու և Արցախի շահերը պաշտպանելու համար։
Նիկոլը հերթական ադրբեջանամետ քայլն է անում, ու հերթական քայլն անում Ռուսաստանի հետ թշնամանալու ուղղությամբ»։