Փոխարժեքներ
18 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.59 |
EUR | ⚊ | € 452.83 |
RUB | ⚊ | ₽ 4.6184 |
GBP | ⚊ | £ 522.58 |
GEL | ⚊ | ₾ 140.01 |
Եվրամիությունը պատրաստվում է Հայաստանում իր դիտորդական առաքելությունը տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը։
«1988 թվականին հակամարտության սկզբից առաջին անգամ Ֆրանսիայի եւ ԵՄ-ի նախաձեռնությամբ այստեղ միջազգային ներկայություն կլինի։ Այս առաքելության մասին հոկտեմբերի 6-ին հայտարարվել է Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ավարտին»,- գրել է նախկին դեսպանը։
Ավելի վաղ Հայաստան Եվրոպական միության տեխնիկական խմբի այցի մասին հայտնել էր փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։