կարևոր
5938 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-04 19:55
Քաղաքական

Տեր-Պետրոսյանը պարզապես իրականացնում էր «փրկել Նիկոլին» օպերացիան, իսկ երբ Նիկոլն այդ օգնության ձեռքը մերժեց, Տեր-Պետրոսյանը համարեց, որ իր փրկության ծրագիրը սպառվել է. Գեղամ Մանուկյան

Տեր-Պետրոսյանը պարզապես իրականացնում էր «փրկել Նիկոլին» օպերացիան, իսկ երբ Նիկոլն այդ օգնության ձեռքը մերժեց, Տեր-Պետրոսյանը համարեց, որ իր փրկության ծրագիրը սպառվել է. Գեղամ Մանուկյան

Վեհափառի և նախկին նախագահների հանդիպման նպատակն ամենևին էլ իշխանությունների հետ երկխոսությունը չի եղել, այլ՝ իշխանափոխությունը: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իշխանության և ընդդիմության երկխոսության գործընթացն արդեն իսկ վիժեցվել էր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի և Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի հետևանքով:

Գեղամ Մանուկյանի խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հայտարարությամբ արձանագրեց սեփական քաղաքական նախաձեռնության սնանկությունը՝ ընդդիմության և իշխանության միջև երկխոսության հետ կապված, քանի որ Վեհափառի նախաձեռնած հանդիպումների նպատակը ամենևին էլ իշխանությունների հետ երկխոսությունը չէր, այլ՝ շատ կոնկրետ գործողություն.

«1998թ-ի փետրվարի 3-ից՝ իր հրաժարականի հայտարարությունից հետո, Տեր-Պետրոսյանին կարելի է ընդհանրապես չմեկնաբանել, քանի որ ժամանակի վատնում է:Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ձևաչափի տապալումն արձանագրեց՝ ՀԺ-ում ադրբեջանական պահանջների հրապարակումից հետո, սա փաստում է մի բան՝ երկխոսություն ասելով Տեր-Պետրոսյանն ուզում էր ոչ թե հանգուցալուծել իրավիճակը, ելքեր գտնել, այլ պարզապես, ինչպես միշտ, իրականացնում էր «փրկել Նիկոլին» օպերացիան, իսկ երբ Նիկոլն այդ օգնության ձեռքը մերժեց, Տեր-Պետրոսյանը համարեց, որ իր փրկության ծրագիրը սպառվել է »,-ասաց Մանուկյանը:

Հարցին՝ արդյո՞ք նման ձևաչափով հանդիպումներ նախաձեռնելիս՝ նախապես հաշվի չէր առնվել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձելու է փոխել հանդիպումների բովանդակությունը և դրանք ներկայացնել իբրև իշխանությունների հետ երկխոսության միջոց,Գեղամ Մանուկյանն ասաց.

«Ճակատագրի բերմամբ՝ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին նախագահի անունը Լևոն Տեր-Պետրոսյան է, չես կարող սա շրջանցել, դրա համար էլ ստիպված հրավիրում ես: Ամեն դեպքում արձանագրենք, որ նրան չհաջողվեց փոխել հանդիպումների բովանդակությունը »:

Իսկ թե երկրորդ և երրորդ նախագահները պատրա՞ստ են շարունակել այս ձևաչափով հանդիպումները, թե իրենք էլ են սպառված այլևս համարում այս հարթակը, պատգամավորն ասաց.

«Պետք է հույս ունենալ, քանի որ հիմա ամեն մեկն ունի սուրբ պարտականություն՝ Հայաստանի և Արցախի հանրապետությունների նկատմամբ, քաղաքական նեղ անձնական շահերով առաջնորդվելը տեղին չէ, բոլոր նախագահների մոտ էլ այս գիտակցությունը կա, ինչը երևում է նրանց վերջին հայտարարություններից»:

Աղբյուր` Փաստինֆո