կարևոր
5182 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-26 01:22
Քաղաքական

Վստահ եմ, որ ունենք ամեն ինչ մեր նորագույն պատմության այս ժամանակաշրջանը հաղթանակած և արժանապատվորեն անցնելու համար. Մհեր Մելքոնյան

Վստահ եմ, որ ունենք ամեն ինչ մեր նորագույն պատմության այս ժամանակաշրջանը հաղթանակած և արժանապատվորեն անցնելու համար. Մհեր Մելքոնյան

Հաղթելու համար պետք է ազգային միասնություն։

Դարերի ընթացքում մենք ազգային միասնության լուրջ փորձություն ենք անցել։

Այսօր էլ մեր պետությունը կանգնած է արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների առջև, որոնք մեզանից յուրաքանչյուրից պահանջում են պատասխանատվություն, համախմբվածություն,վստահություն վաղվա օրվան և կոնկրետ գործողություններ ։

Մեզ նորից ու նորից փորձուն են վախեցնել մեծ պատերազմով։

Մեր պետության հետ համակարգային պատերազմ են մղում բոլոր ճակատներում։

ՔՊ֊ական բանդան իր հակապետական քաղաքականությամբ, դիվանագիտական ճակատում փորձում են մեզ զրկել արտաքին քաղաքական կուրսն ինքնուրույն որոշելու իրավունքից, տեղեկատվական դաշտում ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով ձգտում են խուճապ սերմանել քաղաքացիների շրջանում,ռազմական ոլորտում՝ մեր սահմանների մոտ թշնամու զորքերի կուտկման մասին լուրեր տարածելով, հետևողական պայքար են մղում ավանդական արժեքների, եկեղեցու,բանակի դեմ ։

Սա առաջին սպառնալիքը չէ, որին բախվում է հայ ժողովուրդը։

Ավարայրում,Սարդարապատում,Ղարաքիլիսայում,Արցախում մեր ժողովուրդը կանգնած էր նույն ընտրության առաջ ՝ մահ կամ ազտություն։

Հայ ժողովրդի համար այդ վճռորոշ ճակատամարտերում մենք համախմբվեցինք և հաղթանակ տարանք։

Այս դժվարին պահին էլ հայ ժողովուրդը պետք է դրսևորի իր լավագույն որակները ՝ համախմբվածությունը և հաղթանակի կամքը ։

Մենք վստահ ենք մեր զինված ուժերի վրա, բայց մեր զինվորականները նույնպես պետք է զգան մեր աջակցությունը, մեր համախմբվածությունը և մեր միասնությունը։

Պատմության ամենադժվար և օրհասական պահերին միասնությունը օգնել է պաշտպանել մեր Հայրենիքի ազատությունն ու անկախությունը։

Վստահ եմ, որ ցանկացած հայ, թե՛ այսօր և թե՛ ապագայում համախմբվելով անկախության դրոշի ներքո, իրենց բոլոր ջանքերն ուղղելու են պետության պաշտպանությանը և Հայրենիքի շենացմանը։

Մենք կշարունակենք մեր պատմական ճանապարհը՝ ամեն ինչ անելով, որպեսզի պահպանենք հայրենի հողի անկախությունը։

Այսօր ընդհանուր ըմբռնում պետք է լինի, որ ազգային շահերի ոլորտում բոլորս նայում ենք նույն ուղղությամբ՝ պետականամետ։

Մենք հստակ հասկանում ենք բոլոր մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև, և ինչ անել նրանց հետ ։

Հաղթելու համար պետք է ազգային միասնություն․․

Ես վստահ եմ, որ ունենք ամեն ինչ մեր նորագույն պատմության այս ժամանակաշրջանը հաղթանակած և արժանապատվորեն անցնելու համար։

Աննահանջ պայքարի,միասնության և վճռականության մեջ է մեր ուժը։

Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ