|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 10 և 11-րդ դասարանի աշակերտներին և նրանց հետ զրուցել երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
ՄԻՊ-ից հայտնում են, որ ողջունելով ու ծանոթանալով աշակերտների հետ՝ Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ «Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով սահմանված երեխայի իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը։
Աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և պատասխաններ լսել Պաշտպանից ու ՄԻՊ աշխատակազմից։
Քննարկվել են ռասայական խտրականության դրսևորումների անթույլատրելիությունը, կրթություն ստանալու իրավունքի, խոսքի ազատության, մտքի և կրոնի ազատության, անձնական կյանքի պաշտպանության, անձնական տվյալների պաշտպանության, կանանց իրավունքների գենդերային հավասարության և սեռով պայմանավորված մասնագիտական կողմնորոշումների կարծրատիպերին վերաբերող հարցեր։
Հնչել են նաև դպրոցահասակների շրջանում բուլինգի դրսևորումների և սոցիալական ցանցերում անձնական տվյալների տարածման ու վերահսկելիության խնդիրներին առնչվող հարցեր, որի շրջանակում էլ ներկայացվել են տեղեկատվական հարթակներում «Մոռացված լինելու» իրավունքի իրացման եղանակները և «Մի վնասիր» սկզբունքի կարևորությունը և դրա կիրառման տեխնիկական որոշակի խոչընդոտները։