|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նիկոլ Փաշինյանը այսօր Արարատի մարզի Վեդի քաղաք է այցելել, մասնակցելու Ամֆիթատրոնի բացման արարողությանը:
Yerkir.am-ի տեղեկություններով դպրոցականներին ստիպել են ընտանիքի անդամների հետ ներկա գտնվել միջոցառմանը:
«Ավարտական դասարանների աշակերտներին սպառնացել են: Ներկա, բացակա են անելու, ովքեր չգան, ատեստատ չեն ստանալու: Անֆթատրոնի տարածքում ցուցակագրում են մարդկանց»,- հայտնում է Yerkir.am-ի աղբյուրը:
Համացանցում տարածված տեղեկատվության համաձայն միջոցառման ժամը մի քանի անգամ փոխվել է:
Վեդիում մեծաթիվ ոստիկաններ կան: