|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Արես Հակոբյանը (67 կգ) և Էրիկ Իսրայելյանը (60 կգ) դուրս են եկել Բուլղարիայի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Արես Հակոբյանը 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել իր մրցակցի` Իսպանիայի ներկայացուցիչ Գանդա Սոուցկո Կուլիբալիի նկատմամբ։
Կիսաեզրափակիչ փուլում նույնքան համոզիչ հաղթանակ է տարել նաև Էրիկ Իսրայելյանը։ Նրա մրցակիցը վրացի բռնցքամարտիկ Գոչա Գորդուլավան էր։ Իսրայելյանը նույնպես հաղթել է 5։0 հաշվով։
Եզրափակիչ փուլում Իսրայելյանը կհանդիպի բուլղարացի Կիրիլ Բորիսովի հետ: Հակոբյանը ոսկե մեդալի համար կպայքարի ուկրաինացի Օլեքսեյ Բոկլախի հետ։
Ապրիլի 20-ին երեկոյան ռինգ դուրս կգա Հայաստանի ևս մեկ մասնակից՝ Համլետ Ադամյանը (80 կգ):